
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցների ցուցակը։ Իրանի հետ կապ ունեցող և Հոնկոնգում գործող 2 կազմակերպություն է հայտնվել դրանում՝ հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Որոշումը կապված է այն բանի հետ, որ այդ բիզնես կառույցները աջակցել են Իրանի ազգային նավթային ընկերությանը՝ արտահանել մի քանի միլիոն դոլար արժողությամբ ապրանք։ Նշված որոշումը դարձել է Իրանի տնտեսության՝ «Առավելագույն ճնշում» արշավի շարունակությունը, որն ԱՄՆ-ն անցկացնում է՝ փորձելով Իրանին ստիպել՝ առավել էական զիջումների գնալ՝ միջուկային ու հրթիռային ծրագրերի, ինչպես նաև տարածաշրջանում գործունեության հետ կապված։