ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի կիրառել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։
«ԱՄՆ-ն ֆինանսական պատժամիջոցներ չի կիրառել Բիձինա Իվանիշվիլիի կամ նրա ընտանիքի անդամների դեմ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակում է բոլոր ֆինանսական պատժամիջոցները»,- հոկտեմբերի 3-ին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը։
Տարածվող տեղեկությունների համաձայն՝ սահմանափակվել էր Բիձինա Իվանիշվիլիի արտերկրում բնակվող երեխաների բանկային հաշիվների մուտքը։
Հայտնի է, որ Իվանիշվիլիի չորս երեխաներից երեքը՝ Ուտա, Գվանցա և Բերա Իվանիշվիլիները, երկար տարիներ չեն բնակվում Վրաստանում:
Մի քանի շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 20-ին, «Ամերիկայի ձայնը» աղբյուրների հիման վրա հայտնել էր, որ ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցների փաթեթ է մշակել Վրաստանի նախկին միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ և քննարկում է դրանց կիրառումը:
Ըստ տեղեկության՝ ԱՄՆ կառավարության երկու բարձրաստիճան պաշտոնյա և վարչակազմին մերձ երկու այլ աղբյուր հաստատել են Իվանիշվիլիի հնարավոր պատժամիջոցների մասին տեղեկությունը։