
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը նախատեսում է նվազեցնել Հյուսիսատլանտյան դաշինքի ֆինանսավորումը: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ըստ CNN-ի աղբյուրի, ՆԱՏՕ-ի բյուջեի 22 տոկոսը Վաշինգտոնն է հատկացնում: Նախատեսվում է ֆինանսավորումը նվազեցնել մինչև 16 տոկոսի:
Հեռուստաընկերության աղբյուրի համաձայն, ֆինանսավորման կրճատումից ստացված գումարները ԱՄՆ-ն կհատկացնի Եվրոպայի առանձին երկրների անվտանգությանն ու որոշակի ծրագրերին: Այդ թվում են նաև Ուկրաինան և Վրաստանը: