ԱՄՆ-ն ողջունում է Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու որոշումը

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունել է Եվրոպական խորհրդի Եվրամիության ընդլայնման վերաբերյալ որոշումը։

Ըստ Պետդեպարտամենտի՝ ​​Ուկրաինայի և Մոլդովայի հետ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանակցություններ սկսելու, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու, բարեփոխումներից հետո Բոսնիա և Հերցեգովինայի հետ բանակցություններ սկսելու որոշումները այս երկրներին և նրանց ժողովրդին հույս ու խթան են տալիս շարունակելու բարեփոխումները։

Պետքարտուղարությունը նշել է, որ սա պատմական պահ է Եվրոպայի և Անդրատլանտյան գործընկերության համար։

ԱՄՆ-ն շարունակում է վճռականորեն աջակցել ԵՄ–ի ընդլայնման գործընթացին: Վաշինգտոնը նաև աջակցում է թեկնածու երկրներին՝ իրականացնելու Եվրամիություն տանող ճանապարհին անհրաժեշտ ամենակարևոր բարեփոխումները և կոչ է անում նրանց օգտագործել այս պահը՝ իրացնելու ժողովրդավարական և տնտեսական ներուժն ու ապահովելու իրենց ապագան Եվրոպայում:

Ի դեպ, դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում է կայացրել: ԵՄ առաջնորդները որոշել են նաև սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները:

 

Վրաստանը Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստացավ