
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարական տալու մասին որոշմանը:
ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է բոլոր վրացիներին:
«Հանձնարարականն ամենամեծ քայլն է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին։ Միացյալ Նահանգները կշարունակի սերտորեն աշխատել Վրաստանի հետ դեպի Եվրամիություն ճանապարհին։ Մենք հավատում ենք ձեր եվրոպական ապագային»,- նշված է հաղորդագրության մեջ:
Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական տվեց:
Վրաստանի քայլերը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին