Վրաստանը և ԱՄՆ-ն համաձայնագիր են ստորագրել, որը նպատակ ունի ամրապնդել և արդիականացնել Վրաստանի պաշտպանունակությունը։
Համաձայնագիրը Թբիլիսիում ստորագրել են Վրաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ Խուանշեր Բուրչուլաձեն և Լլոյդ Օսթինը: Վերջինս պաշտոնական այցով Վրաստանում էր եվրոպական երկրներ ուղևորության շրջանակում։
«Սա երկկողմ համագործակցության նոր փուլ է անվտանգության ոլորտում: Մենք կշարունակենք Վրաստանին աջակցել պաշտպանական ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումներում՝ արդյունավետ պաշտպանության համար նաև ընդլայնելով անհրաժեշտ հնարավորությունները: ԱՄՆ-ն հանձնառու է նաև նպաստել ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի փոխգործակցությանը», — ասել է Լլոյդ Օսթինը:
Պենտագոնի ղեկավարը անդրադառնալով նաև ղարաբաղյան պատերազմից հետո Թուրքիայի կողմից ասպարեզ բերված «3+3» ձևաչափին՝ նշել է․ «Ռուսաստանը, որ բռնագրավել է Վրաստանի տարծքի 20%-ը, մինչ նոր հարթակների ձևավորման մասին քննարկումները, պետք է կատարի 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները»:
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է նաև, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Վրաստանին պաշտպանական հնարավորություններն ամրապնդելու և եվրաատլանտյան ինտեգրումն առաջ տանելու գործում:
Ժաննա Չոգանդարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր