
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուշադիր ուսումնասիրում է Բաթումի նավահանգիստ պատժամիջոցային ապրանքներով բեռնված նավի ժամանման հետ կապված Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու բոլոր փորձերը։
Ըստ դեսպանի՝ փաստը խիստ անհանգստացնող է, և ԱՄՆ-ն ուսումնասիրում է նման գործողությունները:
Դեգնանի խոսքով, ԱՄՆ-ն աշխատում է Վրաստանի պետական գերատեսչությունների, մաքսայինի և եկամուտների ծառայության, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարության հետ։
«Չափազանց կարևոր է, որ կառավարությունը լրջորեն ընդունի, որ մենք ուշադիր հետևում ենք պատժամիջոցներից խուսափելու բոլոր փորձերին և կշարունակենք դա անել», — ասել է Դեգնանը:
Թուրքական դրոշով «Էսենկա» նավը՝ բեռնված պատժամիջոցների տակ գտնվող ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության նավթամթերքով Բաթումիի նավահանգիստ էր ժամանել հունիսի 26-ին։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հաստատելով լուրը՝ հավելել էր, որ այն մաքսային համաձայնություն չի ստանա, կլքի վրացական նավահանգիստը։
Կարդացեք նաև՝
Պատժամիջոցային ապրանքներով բեռնված նավը լքում է նավահանգիստը