ԱՄՆ-ն «Ֆեյսբուք»-ին տուգանել է 5 մլրդ. դոլարով

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում  են, որ  Cambridge Analytica (այս գործով հետաքննվում է անձնական տվյալների փոխանցման ընթացքում կատարված խախտումները) գործի շրջանակներում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը տուգանվել է 5 մլրդ. դոլարով:

ԱՄՆ-ի դաշնային առևտրային հանձնաժողովը  գնահատական է տվել տեղեկությանն, այն մասին, որ  բրիտանական կոնսալթինգ Cambridge Analytica ընկերությունը, խախտելով օրենքը ստացել է  87 մլն. սոցցանցերի օգտատերերի  անձնական տվյալները:

The Wall Street Journal թերթը գրել է, որ սոցցանցին տուգանելու համաձայնություն է տվել հանձնաժողովի ադնամների մեծամասնությունը: ԱՄՆ-ն պետք է վերջնական որոշում կայացնի:

«Ֆեյսբուք»-ի նկատմամբ հետաքննությունը ԱՄՆ-ի դաշնային առևտրային հանձնաժողովը սկսել էր նախորդ տարվա մարտին: Պետք է պարզեր՝ արդյո՞ք կազմակերպությունը խախտել է  անձնական տվյալների պահելու և պահպանելու համաձայնությունը, այն բանից հետո, երբ Cambridge Analytica-ն տասնյակ միլիոնավոր մարդկանց անձնական գաղտնի տվյալների մուտքի հնարավորություն է ստացել: Cambridge Analytica-ին մեղադրում են անձնական տեղեկատվությունը քաղաքական շրջանակների հաճախորդներին ի շահ օգտագործելու մեջ:

Այն, որ հանձաժողովը հաստատել է «Ֆեյսբուք»-ին տուգանելու որոշումը, հաղորդում է նաև Ռոյթերզը: Եթե տեղեկատվությունը հաստատվի, սա կլինի ամենամեծ տուգանքը, որ երբևէ նշանակվել է տեխնոլոգիական ընկերությանը՝ ԱՄՆ-ի դաշնային առևտրային հանձնաժողովի կողմից: