ԱՄՆ-ն դատապարտել է կիբերհարձակումը Լուգարի կենտրոնի վրա

ԱՄՆ դեսպանատունը նշում է, որ պանդեմիայի մեկնարկից ի վեր Լուգարի կենտրոնը օգնել է պահպանել Վրաստանի քաղաքացիների կյանքն ու առողջությունը` որոշիչ դեր խաղալով Կորոնավիրուսի դեմ պայքարում։

«Միացյալ նահանգները դատապարտում է այս անմիտ ու վտանգավոր կիբերհարձակումը։  Մենք կոչ ենք անում այն ուժերին, որոնք գործում են  կիբերանվտանգության համակարգի սահմաններից դուրս, կատարել պարտականությունները և անհապաղ դադարեցնել վնասակար գործողությունները», — ասված է հայտարարության մեջ։

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ հարձակումն իրականացվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից։ Համակարգչային ցանցի ապօրինի ներթափանցման փաստով հետաքննություն է անցկացնում Վրաստանի ՆԳՆ-ն։  Գերատեսչությունը նպատակ ունի օգնություն խնդրել միջազգային գործընկերներից։

Թեման մանրամասն`

 

 

Այլ նյութեր
Close

ՓՈԴՔԱՍԹ. Ֆեմինիզմն ու կանանց իրավունքները. Մարիաննա Կարապետյան

«Ֆեմինիզմն ու կանանց իրավունքները» նախագծի շրջանականերում «Ալիք մեդիան» ներկայացնում է փոդքասթների շարք. զրուցում ենք Սամցխե-Ջավախեթիից և Քվեմո Քարթլիից ակտիվ կանանց հետ: Հերթական հաղորդման հյուրը Նինոծմինդայից...