
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը ևս մեկ անգամ կրկնել է, թե որքան կարևոր է ԶԼՄ-ների ազատությունը երկրի ժողովրդավարության համար։ Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ հենց դրա պատճառով է ԱՄՆ-ն աջակցում Վրաստանում ԶԼՄ-ների ազատությանը։
«Լրատվամիջոցների ազատությունը չափազանց կարևոր է, և դրա համար մենք աջակցել ենք Վրաստանին 30 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում: Մենք կարծում ենք, որ դա չափազանց կարևոր է ժողովրդավարության համար: Սա ասված է և՛ ամերիկյան, և՛ Վրաստանի սահմանադրության մեջ։
Ինչը թուլացնում է լրատվամիջոցների ազատությունը, թուլացնում է նաև ժողովրդավարության հիմքը», — ասել է դեսպանը։
Դեսպանն ընդգծել է, որ, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կարծիքով, «Մթավարի արխի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի վերաբերյալ Թբիլիսիի վերաքննիչ դատարանի որոշումը վտանգի տակ է դնում երկրի եվրոպական ապագան։