ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդն ասել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Վրաստանի և Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությանը:
Դոնֆրիդը նշել է, որ Մոլդովայի և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղին շատ պարզ է, այս պետությունները գիտեն, թե ինչ պետք է անեն և պատրաստ են դա անել:
«Մենք շարունակում ենք աշխատել Մոլդովայի և Վրաստանի հետ՝ աջակցելու համար նրանց բարեփոխումների իրականացման հարցում, որոնք կարագացնեն նրանց անդամակցությունը Եվրամիությանը: Մենք համակարգում ենք այս օգնությունը մեր եվրոպացի գործընկերների հետ՝ օգնելու Վրաստանին և Մոլդովային բարեփոխումներ իրականացնել՝ լինի դա հակակոռուպցիոն, թե դատական բարեփոխումներ: Մենք հավատարիմ ենք մնալու օգնություն տրամադրելու հարցում»,- ասել է Դոնֆրիդը։