
ԱՄՆ-ն աջակցում է վրաց ժողովրդի՝ սեփական ապագան ընտրելու իրավունքին, X սոցիալական ցանցում գրել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ, Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բասը։
Դիվանագետն արձագանքել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի որոշմանը՝ Վրաստանում ժողովրդավարությունը խաթարողների համար վիզային ռեժիմի սահմանափակման քաղաքականության վերաբերյալ։
Բասը նշել է՝ «խորապես վշտացած» է, որ բանը հասել է վիզային ռեժիմի սահմանափակման քաղաքականության կիրառմանը:
Ի դեպ, Բասը Վրաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը ղեկավարել է 2009-2012 թվականներին։