ԱՄՆ Կոնգրեսում կրկին ներկայացվել է MEGOBARI Act-ը («Վրաց ժողովրդի ակտ»). այս մասին իր X էջում գրում է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնը։
Ըստ կոնգրեսականի, իրենց առաջնահերթ խնդիրը վրացական մղձավանջի վերջն ապահովելն է։
«Այսօր ես, կոնգրեսական Սթիվ Քոենի (դեմոկրատ), կոնգրեսական Ռիչարդ Հադսոնի (հանրապետական) և կոնգրեսական Մարկ Ուիզիսի (դեմոկրատ) հետ միասին կրկին ներկայացրինք «MEGOBARI Act»-ը։ Մեր առաջնահերթ խնդիրն է ապահովել վրացական մղձավանջի ավարտը և ագրեսորների կողմից վրաց ժողովրդի ահաբեկչության դադարեցումը», — գրել է Ուիլսոնը։