ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 41 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ պաշտպանել է հանրապետական Ջո Ուիլսոնի նախաձեռնած MEGOBARI Act-ը:
Հուլիսի 11-ին հանձնաժողովի նիստում քվեարկություն է տեղի ունեցել։ Այս տեղեկությունը հայտնել է Foreign Press USA-ի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն։
Նրա խոսքով, հանձնաժողովում այսօրվա աջակցությունը ճանապարհ է հարթում օրինագծի քվեարկության համար Ներկայացուցիչների պալատում։
MEGOBARI Act-ի համաձայն, մի կողմից, պետք է պատասխան տան այն անձինք, որոնք «պատասխանատու են Վրաստանում ռուսական ոճի օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման կամ կիրարկման համար»։ Մյուս կողմից, MEGOBARI Act-ը նախատեսում է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների բարելավում, Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացում, եթե իշխող «Վրացական երազանքը» հրաժարվի «գործակալների օրենքից»: Վերջինս ուղղված է Վրաստանում ժողովրդավարության ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանն ու օրենքի գերակայությանը և պատժամիջոցներ է նախատեսում դրանց խախտման համար։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ արձագանքելով կոնգրեսական Ջո Ուիլսոնի Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների հղած նամակին, այս համատեքստում ամերիկացի քաղաքական գործչի մշակած MEGOBARI Act-ը «ցինիկ» է որակել: