ԱՄՆ կոնգրեսականը վրաստանյան իրադարձությունների մասին

ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնը X սոցիալական հարթակում անդրադարձել է Վրաստանյան բողոքի ակցիաներին և ակցիայի մասնակիցների դեմ կիրառվող տուգանքներին։

«Ռեժիմը հսկայական տուգանքներ է սահմանում վրաց խիզախ ժողովրդի նկատմամբ` խոսքի և հավաքների ազատության իրավունքն իրացնելու և Վրաստանի Սահմանադրությանը համապատասխան ազատ ու արդար ընտրություններ պահանջելու համար»,- գրել է կոնգրեսականը։

Նա նաև հավելել է. «Վրացի ժողովուրդը չի ընկրկում»։

Վրաստանում եվրոպամետ ցույցերը շարունակվում են։ Քաղաքացիների պահանջները մնում են անփոփոխ` ազատ արձակել բողոքի ակցիաների ժամանակ անմեղ բերման ենթարկվածներին և անցկացնել նոր ընտրություններ։