
ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ Ջո Ուիլսոնը X հարթակում գրել է Վրաստանի հինգերորդ նախագահի և Վրաստանում Ամերիկայի դեսպան Ռոբին Դանիգանի հանդիպման մասին։
Կոնգրեսականն իր երախտագիտությունն է հայտնել, որ Ռոբին Դանիգանը հանդիպել է Սալոմե Զուրաբիշվիլիի հետ և նշել, որ առաջ գնալու միակ ճանապարհն ազատ և արդար ընտրություններն են։
«Ես շնորհակալ եմ, որ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը հանդիպեց Վրաստանի օրինական նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Միակ ճանապարհն ազատ և արդար ընտրություններն են»,- գրել է Ուիլսոնը։
Հիշեցնենք. երեկ` մարտի 17-ին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը հանդիպել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։
Տեղեկությունը տարածել էր Զուրաբիշվիլիի մամուլի ծառայությունը։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։