Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) քրեական ոստիկանության վարչությունը ԱՄՆ-ից ստացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար անհրաժեշտ տեխնիկա։
Սարքավորումը գնել է ԱՄՆ-ի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը (DEA)՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների միջազգային բյուրոյի (INL) ֆինանսական աջակցությամբ:
«Սարքավորումը կօգնի քննիչներին թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը հայտնաբերելու և ճնշելու հարցում», — ասել է ՆԳՆ-ի գլխավոր քրեական ոստիկանության վարչության տնօրեն Մամուկա Ճելիձեն:
INL-ի աջակցությամբ Վրաստանում իրականացվում են իրավապահ տարբեր նախագծեր։ ՆԳՆ-ն համագործակցում է ամերիկյան գործակալության հետ անչափահասների արդարադատության, կիբերհանցագործության, կինոլոգիական ծառայության (K-9) զարգացման, ընտանեկան բռնության դեմ պայքարի, մարդկանց թրաֆիքինգի և այլ ոլորտներում։
Նշենք, որ թմրամոլության հանցագործությունը Վրաստանում հանցագործության երրորդ ամենատարածված տեսակն է գողությունից և ընտանեկան բռնությունից հետո։ 2021 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար ՆԳՆ-ի կողմից բերման է ենթարկվել մոտ 140 մարդ։