ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ջիմ Ռիշը անդրադարձել է Գիգի Ուգուլավայի ձերբակալությանը:
«Հիասթափված եմ, որ Վրաստանը որոշում է կայացրել ուժեղացնել քաղաքական դրդապատճառներով բռնություններն ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ: Ինչպես նախորդ շաբաթ ասացի Վրաստանի արտգործնախարարին, անթույլատրելի է ընդդիմության հետապնդումն ու դատական համակարգի անկախության խարխլումը», — Twitter-ի իր էջում գրել է Ռիշը:
Ուգուլավայի ձերբակալությանն անդրադարձել է նաև կոնգրեսական Ադամ Կինսինգերը, որի հայտարարությամբ «Դատարանը որպես զենք օգտագործելը ժողովրդավարություն չէ»:
Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին Գերագույն դատարանը Թբիլիսիի նախկին քաղաքապետ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավային դատապարտել է 3 տարի 2 ամսվա ազատազրկման: