
ԱՄՆ-ի սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի ու տարածաշրջանային անվտանգության հարցերով համագործակցության ենթահանձնաժողովի նիստին կքննարկեն Վրաստանին վերաբերող հարցը: Տեղեկությունը հրապարակված է ԱՄՆ սենատի պաշտոնական կայքում:
Հաղորդվում է, որ մարտի 23 -ին կկայանա «Վրաստանում ժողովրդավարության աջակցությունը» թեմայով լսում, որը կվարի Ջին Շահինը: