Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը՝ խոսելով ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հեռանկարների մասին, ասել է, որ կողմերը հարցի շուրջ բանակցությունները շարունակում են:
ԱՄՆ դեսպանը նշել է, որ սա բարդ գործընթաց է: Ըստ Դեգնանի՝ սա ավելի մեծ կամուրջ կլինի ԱՄՆ-ի և Վրաստանի միջև:
«Ընդհանրապես, մենք միշտ փորձում ենք ուղիներ գտնել մեր հարաբերությունները, այդ թվում առևտրային հարաբերություններն ընդլայնելու, ինչպես նաև Վրաստանում ավելի շատ ամերիկյան բիզնեսներ ներգրավելու համար և հակառակը, ավելի շատ վրացական բիզնեսներ տանել Ամերիկա, և կարծում ենք, որ սա ձեռնտու է երկու երկրներին», — ասել է դեսպանը։