ԱՄՆ-ը Վրաստանին այլ գործընկերների հետ միասին կհրավիրի ՆԱՏՕ-ի գործընկերության միջոցառումներին՝ միաժամանակ կոչ անելով կառավարությանը վերանայել իրենց դիրքորոշումները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ’Բրայենը:
Օ’Բրայենը հավելելել է, որ իրեն «շատ են անհանգստացնում» իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի առաջնորդների «բազմաթիվ որոշումներն ու հռետորաբանությունը»։ Օ’Բրայենը նշել է, որ վրացիների 85 տոկոսը ցանկանում է ինտեգրում Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։
«Այսօր ԵՄ բարձր ներկայացուցիչը (Ժոզեպ Բորելը — հեղ.) շատ հստակ ասաց՝ վերջին գործողությունները, բռնություններն ընդդիմադիր գործիչների դեմ, բռնությունը քաղաքացիական հասարակության դեմ, մոսկովյան ոճի «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրենքը», նոր նավահանգիստը չինական ընկերությանը փոխանցելու որոշումը` այս ամենն անհամատեղելի են ԱՄՆ-ի և Եվրամիության վրա հիմնված միջազգային կազմակերպություններին անդամակցելու ցանկության հետ»,- ընդգծել է Օ’Բրայենը: