
ԱՄՆ-ը Վրաստանին խոստացել է, այսպես կոչված` բորդերիզացիան ավելի լավ վերահսկելու համար ջերմատեսողական սարքեր տրամադրել, «Մթավարի արխի»-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության կցորդ Ջոզեֆ Բիլբոն։
Բիբլոն մանրամասնել է, որ այդ տեխնիկայով վրացի զինվորները կկարողանան նույնիսկ գիշերը նկատել երկկողմանի շարժը: Նա ընդգծել է՝ ՆԱՏՕ-ն կանգ չի առնում նույնիսկ մայրամուտից հետո:
«Մենք պատրաստվում ենք Վրաստան բերել ջերմատեսողական սարքեր՝ հիմնականում անհատական, թեև որոշակի քանակություն կտեղադրվի նաև մարտական տեխնիկայի վրա։ Նպատակն այն է, որ Վրաստանն ավելի լավ վերահսկի, այսպես կոչված` սահմանային անցուդարձը և հետևի ռուսների գործողություններին»,- ասել է Բիլբոն։