
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը հաստատել է, որ Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին վերջին անգամ հանդիպել է մարտի 21-ին։
Միաժամանակ դեսպանը նշել է, որ Իվանիշվիլիի հետ իրենց հանդիպումները միշտ եղել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական հարցերի, գործընկերության և Վրաստանի տնտեսությանը, անվտանգությանն ու ժողովրդավարությանը աջակցելու ԱՄՆ-ի ջանքերի շուրջ:
Դեսպանի խոսքով, երբեք չի խոսվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին Վրաստանի մասնակցության կամ «շանտաժի» մասին:
Ի դեպ, Իվանիշվիլին ասել էր, որ մարտի 21-ին հանդիպել է Դեգնանի հետ։ Ըստ Իվանիշվիլիի՝ հանդիպումը կայացել է դեսպանի խնդրանքով։