
Ապրիլի 9-ի հուշահամալիր են այցելել ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը և Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչները։ Նրանք ծաղկեպսակներ են խոնարհել հուշահամալիրում և հարգանքի տուրք մատուցել զոհվածներին։
Որոշ քաղաքացիներ, այդ թվում՝ քաղբանտարկյալների ծնողներն ու հարազատները, գիշերել են Վրաստանի խորհրդարանի մոտ։ Ցուցարարները փակել են Ռուսթավելիի պողոտան և կենդանի շղթա կազմել։
Խորհրդարանի մերձակայքում մեծ թվով ոստիկանական ուժեր են մոբիլիզացվել։