Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը ողջունում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետկանչի մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը։
Դեսպանատունը «խստորեն» կոչ է անում իշխող կուսակցությանը՝ պաշտոնապես մերժել օրինագծերը և դադարեցնել նման կարգի օրենսդրության առաջմղումը, որն անհամատեղելի է վրացական և եվրոպական արժեքներին ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը։
ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում քաղաքական առաջնորդներին «անկեղծորեն աշխատել միասին» ԵՄ թեկնածուի կարգավիճակի համար:
«Վրաց ժողովուրդը ևս մեկ անգամ հստակ ասաց, որ Վրաստանի միակ ընտրությունն անվտանգ և հաջողակ եվրոպական ապագան է։ Օրենսդրություն, որն անհամատեղելի է վրացական և եվրոպական արժեքներին ու պաշտպանությանը», — նշված է դեսպանատան հայտարարության մեջ:
Ի դեպ, «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին և ասել, որ այլևս չուսումնասիրեն «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «օտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրինագծերի վերաբերյալ օրինական կարծիքների նախապատրաստման պահանջը:
«Վրացական երազանք» իշխող կուսակցության նիստից հետո կուսակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն պարզաբանել է, որ արդեն առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը երկրորդ ընթերցման կդրվի, բայց չի ընդունվի։
Օրինագիծը կարող է մերժվել միայն քվեարկությամբ տապալելով. Անդրանիկ Մինասյան