Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը փոխանցել է, որ Ռուսաստանը փորձում է փոխել իրականությունն ու ապատեղեկատվության միջոցով վերաշարադրել պատմությունը, սակայն այնուամենայնիվ նրանք չեն պատրաստվում երես թեքել գործընկերներից։
Դեսպանատունը ներկայացրել է Ռուսաստանի կողմից վերջին տարիներին Վրաստանում և Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունները՝ նկարագրելով, թե ինչպես է աշխատում ապատեղեկատվությունը։
Դեսպանատան ներկայացրած տվյալները հետևյալն են. «Ռուսաստանը ներխուժեց Վրաստան 1991-ին, Ռուսաստանը ներխուժեց Վրաստան 2008-ին, Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա 2014-ին, Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա 2022-ին, Ռուսաստանը մեղադրում է բոլորին, բացի իրենից այս և այլ ռազմական գործողություններ սկսելու համար:
Արևմուտքի համատեղ աջակցությամբ Վրաստանն ու Ուկրաինան ոտքի են կանգնել՝ պահպանելով իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը։ Որքան էլ Ռուսաստանին նյարդայնացնի այս երկրների անկախությունը, ԱՄՆ-ը երես չի թեքելու իր գործընկերներից։ «Արևմուտքը երբեք այսքան միասնական չի եղել»,- ասել են ԱՄՆ դեսպանատնից։
Կարդացեք նաև՝
Ռուսական ապատեղեկատվություն է. ԱՄՆ-ը չի ցանկանում երկրորդ ճակատ բացել Վրաստանում