
Գերմանիայում մոտ 6-7 ամիս անց ուժի մեջ կմտնի օրենք, որը Վրաստանի քաղաքացիներին Գերմանիայում օրինական աշխատելու հնարավորություն կտա. այս մասին «Պալիտրանյուս» լրատվամիջոցի եթերում հայտարարել է Գերմանիայում Վրաստանի դեսպան Էլգուջա Խոկրիշվիլին:
«Ինչպես Գերմանիայի Բունդեսթագը, այնպես էլ վերին պալատը, ընդունել են համապատասխան օրենք, որը ուժի մեջ կմտնի մոտ 6-7 ամիս անց: Այն հնարավորություն կտա Վրաստանի քաղաքացիներին օրինականացված կերպով աշխատանքի ընդունվել Գերմանիայում: Օրենքը ենթադրում է, որ Վրաստանի քաղաքացիներն իրավունք կունենան Գերմանիայում նախապես գտնել աշխատանք, այնուհետև ստանալ աշխատանաքային վիզա: Նաև, հնարավոր կլինի դիմել վերապատրաստման և ստանալ մասնագիտական ուսուցում: Ըստ այս օրենքի, Վրաստանի քաղաքացին կարող է 6 ամսվա ընթացքում գտնվել Գերմանիայում և աշխատանք գտնել: Մենք աշխատում ենք օրենքը թարգմանելու վրա, որպեսզի Վրաստանի քաղաքացիներին կարողանանք ներկայացնել այն»,- ասել է Խոկրիշվիլին: