
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում լարված իրավիճակ է․ մայրաքաղաքի բոլոր՝ 5 կինոթատրոնների ինչպես ներսում, այնպես էլ դրսում կենտրոնացված է ոստիկանությունը։
Հատկապես մեծ է իրավապահների թիվը Մերաբ Կոստավայի փողոցում գտնվող «Ամիրանի» կինոթատրոնում և Galleria Tbilisi առևտրի ու ժամացի կենտրոնի՝ Cavea կինոթատրոնում։
Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեպարտամենտը մի քանի դեղին ավտոբուս է կենտրոնացրել կինոթատրոնի հարակից տարածքում։ Նախորդ ակցիաների ժամանակ այդ ավտոբուսներով սովորաբար տանում էին ԼԳԲՏ ակտիվիստներին։
Որոշ ժամանակ առաջ «Ամիրանիում» աշխատանքն ավարտել են կինոլոգները։ Cavea-ում իրավապահները կետրոնացված են ստորգետնյա ավտոկայանատեղիում և առևտրի կենտրոնի կենտրոնական մուտքի մոտ։ Վերջին հարկը, ուր կինոթատրոնն է, շրջափակված է դեղին ժապավենով, բոլորի մուտքն արգելված է։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ստուգումներ է սկսել՝ կինոթատրոնում ֆիլմի գովազդի ժամանակ տարիքային սահմափակման կարգը պահպանելու փաստով։ Ֆիլմի ցուցադրությանը դեմ հանդես եկող Դմիտրի Լորթքիփանիձեն հայտարարել է, թե ֆիլմի աֆիշաներին բացակայում է 18+ սահմանափակող նշանը։