
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին տեղեկությունը հաստատել են կենտրոնից:
«Հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, Գամկղրելիձեն բուժվում է տանը»,- ասել են կենտրոնից:
Պանդեմիայի սկզբի պահից Ամիրան Գամկղրելիձեն ներգրավվել է կորոնավիրուսի կառավարման գործընթացում, նրա ղեկավարությամբ են հաստատվում ու սահմանվում հիվանդության վերահսկման արձանագրությունները:
Դեկտեմբերի 29-ի տվյալներով՝ վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու 2 012 նոր դեպք է հաստատվել: Ապաքինվել է 2 638 մարդ, մահացել՝ 25 մարդ: