
Թբիլիսիում բացվել է ամերկյան բրենդային Wendy’s ռեստորանը, հայտնում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեսյուքյան էջը:
Դեսպանատունը հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ դեսպանատունը շարունակում է աշխատել ավելի շատ ամերիկյան ներդրումներ Վրաստան բերելու և նման հաջողությունները հաճախակի տոնելու ուղղությամբ։
«Մենք անհամբեր սպասում էինք Wendy’s ռեստորանի բացմանը, քանի որ այս նոր դիզայնը կհայտնվի ԱՄՆ-ում միայն հաջորդ տարի: Մենք հատկապես հպարտ ենք, որ աշխարհահռչակ ամերիկյան բրենդը հաջողությամբ հաստատվել է վրացական շուկայում և աշխատանքի է ընդունում Վրաստանի հարյուրավոր քաղաքացիների»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
Բացման արարողությանը ներկա են եղել Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և այլ պաշտոնյաներ: