ԱՄՆ Պետական և արտաքին հանձնարարությունների ենթահանձնաժողովի նախագահ և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սենատոր Քրիս Քունսը այս շաբաթ կգլխավորի ԱՄՆ-ի պատվիրակության այցը Ֆրանսիա, Վրաստան և Իտալիա:
Ըստ ԱՄՆ դեսպանատան՝ պատվիրակության կազմում են սենատոր Գարի Փիթերսը, ներքին անվտանգության և կառավարության հարցերի հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Քեյսին, կոնգրեսականներ Սթիվեն Մերֆին, Քեյթլի Ռայսը, Դեյվիդ Սիցիլինը և Թեդ Դոյչը։
ԱՄՆ դիվանագետների պատվիրակությունը յուրաքանչյուր երկրում կհանդիպի պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ՝ քննարկելու ատլանտյան դաշինքին աջակցելու կարևորությունը, Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ֆոնին եվրոպական անվտանգության ամրապնդման հարցերը։
Կոնգրեսականներն ու սենատորները Վրաստանի պաշտոնյաների հետ կքննարկեն համաշխարհային մարտահրավերները, ինչպիսիք են Covid-19 համավարակը, համաշխարհային խնդիրները, կլիմայի փոփոխությունը և այլն: