Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին այսօր կայցելի ամերիկացի իրավաբան, իսկ վաղը` նյարդաբան։
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ օտարերկրյա փորձագետների իրականացրած հետազոտության եզրակացությունը կփոխանցվի «Էմպաթիա» բժշկական կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարյանին։
Պատասխան ստանալուց հետո փաստաբանները կդիմեն դատարան՝ պատժի կրումը հետաձգելու միջնորդությամբ։
Կարդացեք նաև՝