Ամերիկացի բժշկական փորձագետ Էրիկ Գոլդսմիթը «Վիվամեդ» կլինիկա է այցելել Միխեիլ Սաակաշվիլիին տեսակցելու նպատակով։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին նա մեկնաբանություն չի տվել։
Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեի խոսքով, առաջիկա ժամերին Վրաստան կժամանի նաև շվեյցարացի փորձագետ, իսկ առաջիկա օրերին երկիր կայցելեն ևս երկու ամերիկացի բժիշկ փորձագետներ։
Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ գործակալությունը թույլ է տվել երկու փորձագետ բժիշկների տեսակցությունը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ։