Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այս մասին Պապուաշվիլին թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կից հրապարակելով լուսանկարներ:
«Պատիվ ունեցա հանդիպելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Վերահաստատվեց Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական կապերն էլ ավելի ամրապնդելու պատրաստակամությունը», — թվիթերի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահը:
Honoured to meet His Holiness Karekin II, Supreme Patriarch & Catholicos of All Armenians. Talked about rich history & culture of our nations, and the importance of promoting regional dialogue. Reiterated readiness to further strengthen the bonds of friendship between 🇬🇪 and 🇦🇲. pic.twitter.com/d0UKb1xAye
— Shalva Papuashvili 🇬🇪 (@shpapuashvili) April 6, 2022