
Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին, տեղեկացնում է Հայաստանում Վրաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ հանդիպմանը կարևորվել են հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման անհրաժեշտությունը։