
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին` Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Կաթողիկոսի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Վրաստանի ժողովուրդը հայրենի իր երկրի կառավարումը վստահել է Ձեզ՝ գնահատելով Ձեր հարուստ փորձառությունը և տարբեր պաշտոններում Վրաստանի զորացմանն ուղղված հայրենանվեր ջանքերը:
Մեր մաղթանքն է, որ Ձեր առաջնորդությամբ նոր ձեռքբերումներով արդյունավորվեն Վրաստանի և Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները՝ ի նպաստ մեր եղբայր ժողովուրդների բարօրության և դարավոր բարեկամության ամրապնդման»:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Երկնավոր Տերն իր աջի հովանու ներքո պահի Վրաստանը և նրա հավատավոր ժողովրդին` պարգևելով նորանոր հաջողություններ նորընտիր նախագահին: