Թբիլիսիում բնակելի շենքերից մեկում, ամենայն հավանականությամբ գազի արտահոսքից, 7 մարդ է մահացել: Այս մասին «Պալիտրանյուս»-ին տեղեկացրել են «Կազտրանսգազ Թբիլիսի»-ի գրասենյակից: Տեղեկատվության համաձայն, դեպքը տեղի է ունեցել ժամեր առաջ, Քեթևան Ծամեբուլի փողոցում, և դեռևս անհայտ է գազի արտահոսքից է եղել, թե այլ պատճառով:
Իսանիի թաղամասի գամգեբելի Կախա Լաբուչիձեի խոսքով 7 մարդ է մահացել վարձով բնակարանում: Նրանց ինքնությունը ճշտված չէ:
«Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ բնակարանը վարձակալված է եղել: Մահացել է 7 երիտասարդ, 7-ն էլ տղամարդ: Այս պահին նրանց ինքնությունը և քաղաքացիությունը ճշտվում է»,-հայտարարել է Լաբուչիձեն: