Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 20-ը Վրաստանից արտահանվել է 3,4 միլիոն դոլար արժողությամբ 5 308 տոննա խնձոր։
Ըստ նախարարության տվյալների՝ այդ ժամանակահատվածում խնձոր է արտահանվել.
- Ռուսաստանի Դաշնություն՝ 5 282 տոննա,
- Ուկրաինա՝ 20 տոննա,
- Հայաստան՝ 6 տոննա։
Նախարարության տվյալների համաձայն՝ Վրաստանից արտահանվել է 38,2 հազար տոննա մանդարին, որի արժեքը կազմել է 18,7 մլն դոլար։
Տվյալների համաձայն՝ մանդարին է արտահանվել.
- Ռուսաստան՝ 26 133 տոննա,
- Հայաստան՝ 6 715 տոննա,
- Ուկրաինա՝ 3 851 տոննա,
- Մոլդովա՝ 545 տոննա,
- Ղազախստան՝ 301 տոննա,
- Սլովենիա՝ 234 տոննա,
- Բելառուս՝ 175 տոննա,
- Էստոնիա՝ 124 տոննա,
- Ղրղըզստան՝ 80 տոննա,
- այլ երկրներ՝ ընդհանուր 89 տոննա: