2024 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում խորհրդարանական կուսակցությունների ստացած նվիրատվություններն ընդհանուր առմամբ կազմում են 2 միլիոն 839 հազար 895 լարի։
Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոյի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, այս տարվա առաջին վեց ամիսներին ամենաշատ նվիրատվությունները ստացել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը՝ 1 միլիոն 403 հազար 706 լարի լարիի չափով։ Նվիրատուների թվում է Թամազ Թամազաշվիլին, ով կուսակցությանը նվիրաբերել է 10 հազար լարի, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ով կուսակցությանը նվիրաբերել է 12 հազար լարի, և հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Բադրի Նանետաշվիլին, ով նվիրաբերել է 50 հազար 426 լարի։
«Լելոն Վրաստանի համար» ընդդիմադիր կուսակցությունը 2024 թվականի 6 ամսում ստացել է 910 հազար 490 լարիի նվիրատվություն։ Նվիրատուների թվում են կուսակցության հիմնադիրներ Բադրի Ջափարիձեն և Մամուկա Խազարաձեն։
«Միացյալ ազգային շարժում» ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը այս ժամանակահատվածում ստացել է 464 հազար 402 լարիի նվիրատվություն։ Նվիրատուների թվում է «Ազգային շարժման» գլխավոր քարտուղար Պետրե Ցիսկարիշվիլին, ով կուսակցությանը փոխանցել է 58 հազար 300 լարի։
Տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականի առաջին 6 ամիսներին ընդամենը երկու խորհրդարանական կուսակցություններ՝ «Քաղաքացիները» և «Ստրատեգիա Աղմաշենեբելիի» կուսակցությունները, նվիրատվություն չեն ստացել։