Աջարիայում խուրմա արտահանելու շրջանն արդեն ավարտվել է, սակայն բնակչությունը դեռևս մանդարին է արտահանում։ Այս մասին ասել է Աջարիայի գյուղատնտեսության նախարարության ցիտրուսների վաճառքը համակարգող շտաբի ղեկավար Իրակլի Օնիանին։
Ըստ Օնիանիի՝ հունվարի 4-ի դրությամբ արտահանվել է 36 535 տոննա մանդարին, ինչը 4 535 տոննայով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 32 000 տոննայի համեմատ։
Համակարգող շտաբի ղեկավար խոսքով՝ ցիտրուսային մրգերը հիմնականում արտահանվում են ավանդական երկրներ՝ Սլովենիա, Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան, Մոլդովա, Բելառուս, Ղրղըզստան, Էստոնիա, Ղազախստան։
Հատկանշական է, որ այս տարի ցիտրուսների ամենամեծ ծավալն արտահանվել է Ռուսաստան։
Օնիանին ընդգծել է, որ ընդհանուր առմամբ, անպտուղ տարի էր, թեև ակնկալվում էր մոտ 65 000-70 000 տոննա ցիտրուսի բերք հավաքել։
Խուրմայի արտահանման շրջանը եղել է սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները։ Ավանդական շուկաներն են Ուկրաինան, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Հայաստանը և այլն: Պահանջարկը միշտ եղել է։ Ամենաշատ խուրման դեռ ձեռք է բերել Ուկրաինան։
Աջարիայից արտահանվել է ավելի քան 2 800 տոննա խուրմա։ Նախորդ տարվա համեմատ՝ մոտ 200-300 տոննայով ավելի։
Նորայր Միսկարյան