Վրաստանում 2021 թվականի երրորդ եռամսյակում ամսական միջին աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10,4 տոկոսով կամ 129 լարիով (մոտ 42 ԱՄՆ դոլար) և կազմել 1 368,5 լարի (մոտ 443 ԱՄՆ դոլար)։
Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ համեմատաբար բարձր աշխատավարձեր են նկատվել հետևյալ ոլորտներում.
- ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 2 234,9 լարի (մոտ 722 ԱՄՆ դոլար), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10,4 տոկոսով,
- տեղեկատվություն և հաղորդակցություն՝ 2 193,7 (մոտ 708 ԱՄՆ դոլար), 2.0 տոկոսով աճ,
- մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն՝ 2003,6 լարի (4,9 տոկոսով աճ),
- շինարարություն՝ 2003,1 լարի (մոտ 643 ԱՄՆ դոլար), 6,8 տոկոսով աճ։
2021 թվականի երրորդ եռամսյակում կանանց միջին աշխատավարձը սահմանվել է 1 106,4 լարի (մոտ 357 ԱՄՆ դոլար), իսկ տղամարդկանցը՝ 1612,1 լարի (մոտ 520 ԱՄՆ դոլար)։
Աշխատավարձի տարեկան աճը կանանց դեպքում կազմել է 128,2 լարի (մոտ 41 ԱՄՆ դոլար)՝ 13,1%, տղամարդկանց դեպքում՝ 139,6 լարի (մոտ 44 ԱՄՆ դոլար)՝ 9,5%։
Ըստ գործունեության տեսակների՝ տղամարդկանց աշխատավարձը գրեթե բոլոր ոլորտներում գերազանցել է կանանց աշխատավարձին։
Միաժամանակ, ըստ Geostat-ի տվյալների, բիզնես ոլորտում աշխատողների միջին ամսական աշխատավարձն աճել է 149,7 լարիով (մոտ 48 ԱՄՆ դոլար), աճել է 11,5%-ով՝ կազմելով 1455,5 լարի (մոտ 470 ԱՄՆ դոլար)։
Ըստ գործունեության տեսակների՝ ամենաբարձր աշխատավարձն արձանագրվել է արվեստի, ժամանցի ոլորտներում՝ 2336,2 լարի (մոտ 754 ԱՄՆ դոլար), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով՝ 60,4 տոկոս, ինչպես նաև մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտներում՝ 2265.0 լարի (մոտ 731 ԱՄՆ դոլար)՝ 3,5 տոկոս աճ:
Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ոչ առևտրային և ֆինանսական հատվածներում ամսական միջին աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 89,1 լարիով (մոտ 29 ԱՄՆ դոլար)՝ 7,9% և կազմել 1 219,9 լարի (մոտ 394 ԱՄՆ դոլար)։
Ըստ տվյալների՝ ֆինանսական և ապահովագրական գործունեության գծով աշխատողներն ունեն համեմատաբար բարձր միջին աշխատավարձ։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր