Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, ամեն ինչ պետք է արվի հանրային տրանսպորտի անվտանգ և հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերականգնելու համար: Այս մասին վարչապետը հայտարարել է միջգերատեսչական խորհրդի այսօրվա նիստին:
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, խորհրդի նիստում քննարկվել է երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո պահպանված սահմանափակումները և համաճարակային իրավիճակին համապատասխան դրանց փուլ առ փուլ վերացման հնարավորությունները:
Այս պահի դրությամբ, Վրաստանում խիստ կարանտինային գոտիներ են մնում Թեթրիծղարոյի մունիցիպալիտետը և Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշևան և Գետա գյուղերը:
Վրաստանում կորոնավիրուսի վարակման 731 դեպք է գրանցվել, որտեղից 526-ը բուժվել է, 12-ը մահացել:
Վրաստանում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել, բուժվել է 4-ը