«Ամեն ինչ պարզ է», — այս երկու բառով է արձագանքում Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Եվրամիության հետ բանակցությունները սկսելը մինչև 2029 թվականը օրակարգ չբերելու հետ կապված վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը։
Դեսպանատունը հրապարակել է Իրակլի Կոբախիձեի խոսքերը, որոնք նա ասել է նոյեմբերի 28-ի ճեպազրույցում և մեկնաբանել. «Ամեն ինչ պարզ է»:
Թբիլիսիում եվրոպամետ ցույցերը շարունակվում են: Չնայած ցուցարարների նկատմամբ կիրառվող բիրտ ուժին` Թբիլիսիի տարբեր փողոցներում ամենօրյա կտրվածքով բազմամարդ ցույցեր են ընթանում:
Քաղաքացիները բողոքում են ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու իշխող «Վրացական երազանք»-ի որոշման դեմ: