Կառավարության շենքի մոտ ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների ցույցն ավարտվել է: Ցույցի մասնակիցները փորձել են արգելափակել մուտքերից մեկը:
Ցուցարարները նաև կողպեք են բերել և կախել ցանկապատին, այդ ընթացքում ցուցարարների և ոստիկանության միջև իրավիճակը լարված է եղել:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավայի հայտարարությամբ, նման ցույցեր տեղի են ունենալու ամեն հինգշաբթի:
«Ամեն հինգշաբթի նույնն ենք անելու: Ամեն հինգշաբթին լինելու է«կողպեքի օր կառավարության համար»: Սովորաբար 200 ոստիկան է հարկավոր լինում, որ կառավարության անդամներն այստեղից խաղաղ փախչեն:
Մեր նյարդերն ավելի հզոր են, քան Բիձինայինը: Նա համբերություն չունի: Մենք բռնություն չենք կիրառելու»,- հայտարարել է Ուգուլավան: