Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC) հայտնում է, որ անցած 24 ժամվա ընթացքում կատարվել է ընդամենը 3868 պատվաստում, որի մեջ ներառվում է և՛ առաջին, և՛ երկրորդ չափաբաժիններով պատվաստումները։
Ըստ NCDC-ի՝ նոյեմբերի 3-ի դրությամբ հանրապետությունում ընդհանուր առմամբ իրականացվել է 1,986,729 պատվաստում, որից 1,040,022-ն առաջին դեղաչափով, կամ չափահաս բնակչության 36,6%-ը։
Ամբողջությամբ պատվաստվածների թիվը 944,520 է, որը կազմում է չափահաս բնակչության 33,1%-ը։
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 6024 դեպք, ևս 49 մարդ մահացել է։
Հայտնաբերված վարակի 6024 նոր դեպքերը բաշխվել են հետևյալ կերպ.
- Թբիլիսի — 2 237,
- Աջարիա — 229,
- Իմերեթի — 1 148,
- Քվեմո Քարթլի — 417,
- Շիդա Քարթլի — 508,
- Գուրիա — 183,
- Սամեգրելո — Վերին Սվանեթի — 401,
- Կախեթի — 553,
- Մցխեթա-Մթիանեթ — 124,
- Սամցխե-Ջավախեթի — 163,
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 61:
Այս փուլում կա վարակվածության 49,114 ակտիվ դեպք, որից 6,546-ը բուժվում է հիվանդանոցում։ Արհեստական շնչառության սարքից օգտվում է 337 հիվանդ։
Նշենք նաև, որ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն նոր սահմանափակումներ է առաջարկել՝ պատվաստման տեմպը բարձրացնելու համար։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր