Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) պատվաստումային վիճակագրության տվյալներով՝ ապրիլի 7-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 մլն 863 հազար 384 պատվաստում։
Առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 մլն 362 հազար 238 քաղաքացի կամ չափահաս բնակչության 47,4 տոկոսը։ Ամբողջությամբ (երկու դոզա) պատվաստվել է 1 մլն 257 հազար 713 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43,8 տոկոսը։
Ըստ NCDC-ի՝ 240 272 քաղաքացի պատվաստվել է խթանիչ (booster) դոզայով։
12-15 տարեկանների շրջանում կատարվել է 4 137 պատվաստում (2.33 տոկոս), ամբողջությամբ պատվաստվել է 3 271 քաղաքացի (1.84 տոկոսը)։
16-17 տարեկանների շրջանում առնվազն 1 դոզայով պատվաստվել է 12 615 քաղաքացի (15,56 տոկոսը), ամբողջությամբ պատվաստվել է 11 159 քաղաքացի (13,76 տոկոսը)։
Նշենք, որ ապրիլի 6-ին կատարվել է 595 պատվաստում։
Հիշեցնենք՝ երեկ Վրաստանում Pfizer-ով պատվաստումը վերսկսվել է: Քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրել Pfizer պատվաստանյութը պատվաստումների գրանցման Booking.moh.gov.ge կայքում։ Կայքում քաղաքացիների համար հասանելի է Pfizer-ի 45 հազար չափաբաժին:
Այս պահին երկրում հասանելի են Pfizer, Sinovac և Sinopharm պատվաստանյութերը։