Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ երկրում վերջին 24 ժամում պատվաստվել է 467 քաղաքացի։
Մայիսի 6-ի դրությամբ Վրաստանում չափահաս բնակչության 44 տոկոսը կամ 1 մլն 264 հազար 740 քաղաքացի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դոզայով: Առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 մլն 366 հազար 832 քաղաքացի կամ չափահաս բնակչության 47,6 տոկոսը։
Խթանիչ՝ booster դոզայով պատվաստել է 250 հազար 249 քաղաքացի։
Ըստ NCDC-ի՝ 12-15 տարեկանների շրջանում առնվազն 1 դոզայով պատվաստվել է 4 238 քաղաքացի, իսկ ամբողջությամբ պատվաստվել է 3 366 քաղաքացի: 16-17 տարեկանների շրջանում առնվազն 1 դոզայով պատվաստվել է 12 հազար 708 քաղաքացի, իսկ ամբողջությամբ պատվաստվել է 11 հազար 228 քաղաքացի:
Նույն թեմայով կարդացեք՝