Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ փետրվարի 23-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 804 965 պատվաստում։ Առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 347 859 քաղաքացի կամ չափահաս բնակչության 46.9%-ը:
Ամբողջությամբ (երկու դոզա) պատվաստվել է 1 243 218 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43,3%-ը:
Հատկանշական է, որ 211 198 քաղաքացի պատվաստվել է խթանիչ (booster) դեղաչափով:
Ըստ NCDC-ի՝ 12-15 տարեկան տարեկանների շրջանում առնվազն 1 դոզայով կատարվել է 4 022 պատվաստում (2,27%), ամբողջությամբ պատվաստվել է 3 103 քաղաքացի (1,75%): 16-17 տարեկանների շրջանում առնվազն 1 դոզայով կատարվել է 12 510 պատվաստում (15,43%), ամբողջությամբ պատվաստվել է 11 039 քաղաքացի (13,61%):
Նշվում է, որ փետրվարի 22-ին կատարվել է 3 294 պատվաստում: