Վրաստանում ամեն օր գրանցվում է կորոնավիրուսով վարակման 20 հազարից ավել նոր դեպք։ Երկիրը կորոնավիրուսի 6-րդ ալիքի հաղթահարման շրջանում է: Չնայած դեպքերի աճին՝ պատվաստման ցուցանիշը դեռ ցածր է։
Փետրվարի 4-ի տվյալներով պատվաստման մեկնարկից ի վեր իրականացվել է 2 մլն 742 հազար 134 պատվաստում։
Առնվազն մեկ դոզայով պատվաստվել է 1 մլն 338 հազար 668 քաղաքացի կամ չափահաս բնակչության 46,6%-ը։ Երկու (ամբողջական) դեղաչափով պատվաստվել է 1 մլն 225 հազար 278 քաղաքացի կամ չափահաս բնակչության 42,6%-ը։
Հատկանշական է, որ խթանիչ (booster) դոզայով պատվաստվել է 175 916 քաղաքացի։
Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալների՝ փետրվարի 3-ին կատարվել է 4 959 պատվաստում։
Պատվաստման տեմպով առաջատարը շարունակում է մնալ մայրաքաղաք Թբիլիսին՝ 1 821 պատվաստումով։
Պատվաստման տեմպը մյուս շրջաններում հետևյալն է.
- Իմերեթի՝ 765,
- Աջարիա՝ 462,
- Շիդա Քարթլի՝ 256,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 591,
- Քվեմո Քարթլի՝ 308,
- Կախեթի՝ 277,
- Մցխեթա-Մթիանեթի՝ 87,
- Սամցխե Ջավախեթի՝ 113,
- Գուրիա՝ 250,
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 29: