Վրաստանում դեկտեմբերի 21-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 399 482 պատվաստում։ Առնվազն 1 դոզայով պատվաստվել է՝ 1 260 157 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43,8%-ը։ Ամբողջությամբ (երկու դոզա) պատվաստվել է՝ 1 088 111 մարդ կամ չափահաս բնակչության 37,9%-ը։ Խթանիչ դոզայով ներկայումս պատվաստվել է 50 209 քաղաքացի։
Երեկ, դեկտեմբերի 20-ին պատվաստվել է 13 743 մարդ։
Օրական ամենաշատ պատվաստումներն արվել են Թբիլիսիում՝ 4 786 պատվաստում։
Մյուս շրջաններում պատվաստման տեպը հետևյալն է.
- Իմերեթի՝ 1 776,
- Աջարիա՝ 1 706,
- Սամեգրելո — Զեմո Սվանեթի՝ 1 257,
- Կախեթի՝ 1 156,
- Քվեմո Քարթլի՝ 913,
- Գուրիա՝ 742,
- Շիդա Քարթլի՝ 623,
- Սամցխե Ջավախեթի՝ 332,
- Մցխեթա-Մթիանեթի՝ 317,
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 140։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր